мысли. обо. всем/ T H O U G H T S

Երկի՛նք, ընկե՛րս, դու երկրորդ ծովն ես


Նայի՛ր քո երկնքին: Նկատեցի՞ր, որ այնտեղ ամեն ինչ դադար է առել, կանգնել է վայրկյաններով կապված ժամանակի ինչ-որ րոպեի վրա ու քեզ է նայում: Մի պահ, երբ մտքերդ կտխրեցնեն քեզ, պարզի՛ր հայացքդ քո երկնքին, գուցե գտնես հարազատդ~
Քո հարազատ օտարի դիմագծերը գուցե նշմարվեն այն երկնքում, ուր պարզել ես աչքերդ: Գուցե դիպչես հարազատիդ հայացքին, դիչելուց հետո փակես աչքերդ, որ մեխվի համբույրդ հիշողությանդ անդունդներում:

-o7ei2nd8zo

Երբ կգան ցավեցնող վայրկյաններ, բացի քո երկնքից` գլխավերևումդ ոչինչ չի լինի: Դու կնետես թեթև ու սառը հայացք երկնակամարին, որը միայն քոնն է, հավատով փքված աչքերդ կհառչի կապույտում սավառնող մի քանի փափկաթև ճախրողների վրա, ու ակամա կսկսես մտքումդ աղոթել~ Երբ ներսումդ քամի է, սուլում է սիրտդ, հետո քամու սոսափյունով ճեղքում ու սեղմում է թոքերդ…Գուցե սխալ կհնչի, որ դա կարոտ կոչեմ: Բայց հենց այդ պահին է սիրտդ սեղմվում թոքերիդ, շնչահեղձ ես լինում, փակվում են շնչուղիներդ, սիրտդ մոռանում է բաբախել` դա կարոտն է: 

Fotor1128200026

Երբ կարոտում ես, հայացքդ մի պահ գցիր քո երկնքին: Ով գիտե՞, գուցե հենց այդ պահին, ում կարոտում է ներսդ, նայում է այն կապույտին, որին և քո աչքերն են սևեռել: Ես սիրել եմ երկինքս, ուր անհանգիստ տագնապներս քնել են, աչքերս տեսել են բարին, ուրիշը ~ Ներսս հաշտվել է մտքիս հետ, սիրտս ներել է անիրավը: Ես սիրել եմ կապույտս, ուր ճախրողների խմբերը հայացքս մեղմել են ու մտքերս փափկեցրել~
Սիրում եմ գլխավերևիս կապույտը: Դու անկեղծ ես հետս, արդարամիտ, քո կապույտ հայելու մեջ ես միշտ ինձ եմ գտնում: Գտնում եմ հարազատս, իմը ~ Երբ ծովի նման երկինքս կատաղում է, վերանում է կապույտը, ալեկոծվում, բողոքում, ես հեռվից, աննկատ դիտում եմ նրան, խնդրում, որ ետ տա կապույտս: Երբ ծովի նման հանգստությունը ափեր է ավիրում, աչքերս երկնքիս կապույտն են փնտրում, որ իջեցնեն վրաս իմ սիրելի փափում  խաղաղությունը:  Երկի՛նք, կապու՛յտս, ընկե՛րս, դու երկրորդ ծովն ես` երկրորդ հարազատս վերևում ~

Fotor1128200122

Երբ փխրվում է ներսս, երբ վիրավորում են` առանց ետ հայացքի, առանց գիտակից մտքի, երբ հենց այդ նույն տխմար վիրավորողի մեղքից արցունս` մեկ, գուցե երկու կաթիլ, ցած է ընկնում, երկինքս բղավում է վրաս, գոչում, զայրանում: Զայրանում է արցունքներիս վրա, անպատվում, թե տակավին թույլ եմ, իսկ վաղուց արդեն ժամանակն է` ամրանալ ներսով, ամրանալ հոգու լարերով: 

Նայի՛ր քո երկնքին: Նկատեցի՞ր, որ այնտեղ ամեն ինչ դադար է առել, կանգնել է վայրկյաններով կապված ժամանակի ինչ-որ րոպեի վրա ու քեզ է նայում … ~~

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s