мысли. обо. всем/ T H O U G H T S

Մնում է միայն ճախրել…


Ինձ թողեցիր միայն ճախրել,միայն երազել …

Միայն հիշել ու ապրել անցածով` լավ ու հարազատ անցածով …

Ինձ թողեցիր միայն ապրել պատկերացումներով, որում միայն ես եմ …

Ես կթռչեմ, կմնամ ազատ, կապրեմ այն աշխարհում, որը դու ինձ թողեցիր և որում ես երջանիկ եմ …

4FL__HK122c

Ես ”ես” էի, երբ դու կաիր, այստեղ էիր` հենց իմ կողքին, ձեռքս բռնած: Այն ժամանակ, երբ ես ապահով էի, հանգիստ: Երբ դու կաիր, այդ ժամանակ ամեն ինչ ուրիշ էր … Հիմա նույնն է, ինչ քեզնից առաջ` դատարկ: Երևի պարտադիր է կյանքում, հանդիպել մեկին ու բաժանվել, ամեն դեպքում գուցե բաժանումը պարտադիր է: Բնության մեջ կայծակը բնական երևույթ է, նույն կերպ մեր կյանքում` առանց բաժանման ոչինչ չի պատահի` դա բնական երևույթ է, որից շատերը վախենում են… Միշտ էլ ամենաքաղցրը տեղի է ունենում բաժանումից առաջ: Ամեն դեպքում ինձ մնում է ճախրել այնտեղ,որտեղ կլինեմ մենակ, գնալ այնտեղ, ուր կլինես դու` քո շնչով: Բայց ես վախենում եմ միայնակ ճախրել, վախենում եմ ցավից, մոռացումից…

y8PRNOB6G_M

Վերջին անգամ հպվել վերջին նոտային, վերջին անգամ նայել քեզ, տխուր ժպտալ… Կրկնել,որ հիանալի է ամեն ինչ, կրկնել, որ հավատաս դրան… Վերջին անգամ քեզ նայելու ժամանակ թարթել աչքերն ու արցունքոտվելու դեպքում թեքել հայացքը: Վերջին անգամ լայն ժպտալ` դրանով ծածկելով ամեն ցավ… Եվ վերջին անգամ ապրել… Վերջին նոտային հպվելու նման ես գրկում եմ քեզ… ու երբ բաժանվում ենք, մեղեդին դադարում է, վերանում….

PTxSrccsFxk

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s