мысли. обо. всем/ T H O U G H T S

Ծովը մաքրեց քո ամեն մի հետքը …


Ես կորցրի հետքդ, կորցրի քեզնից հետո միակ թողնված հետքերը… Ծովը մաքրեց դրանք, անհետացրեց և իմ հիշողությունից: Ես ամբողջովին կորցրի քեզ, այն ուղին, որ տանում էր դեպի քեզ …. Ափին այլևս չկա ոչինչ` դատարկություն է… Ափին այլևս չկան հույսեր, չկան հետքեր, հուշեր… Ծովը կխեղդի բոլորին, կմոռացնի ամեն ինչ, կհեռացնի մարդկանց իրարից, կանհետացնի սիրով ողողված ցանկացած հուշ, ծովը չի տարբերի չարը բարուց, հիշողությունը` իրականից… Ծովը կխառնի ամեն ինչ իր կործանարար ալիքների խորքում ու երբեք ներողամտություն չի զգա.. Երբեք չի զգջա, չի արդարանա… Նա խեղդեց իր մեջ նաև քո հետքերը …

01601480997d11e2890322000a9e48f1_7_large

Նա մի պահ կհանդարտվի, ու դու կհամոզվես, որ էլ երբեք դուրս չի գա ափերից, չի սրբի-տանի ոչինչ.. Բայց մի ակնթարթից նա կրկին կկորցնի իր հանդարտությունն ու քեզ միամիտի տեղ դնելով` կրկին քեզնից կտանի ամենավերջին հետքերը` լավ հիշողությունների :  Նա կծիծաղի վրադ ու նորից կշարունակի հանդարտ սփռվել այս ու այն կողմ … Ծովն այսպիսին է… ~ Նա միշտ կունենա ավելի շատ բան ասելու, քան ասում է … Ծովը իրականում ավելի խորն ու ահռելի է, քան երևում է մեր անզոր աչքին… Նա այնքան բան է տեսել, այնքան շատ բան է պարունակում իր խորքերում… ` դրանց մարդկությունը դժվար կարողանա հասնել…

Գուցե մի օր ներեմ, որ խլեց ինձնից` քեզանից  մնացած միակ հետքերը, գուցե և` ոչ …

tumblr_m26oz9wjQH1qghuhco1_500_large

Advertisements

3 thoughts on “Ծովը մաքրեց քո ամեն մի հետքը …

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s