мысли. обо. всем/ T H O U G H T S

Այն անձրևանոցը ~


Ցուրտ է, դե դա սովորական է` աշուն, քամի, սառնություն: Մառախլապատ առավոտները մի տեսակ շրջապատում են հոգիդ, ու սիրտդ դադարում է տեսնել տաքություն, զգալ ջերմություն, սիրտդ սառսռում ու կուչ է գալիս մշուշոտ առավոտներից:

L2xLRYzQydU

Բայց` ոչ իմ սիրտը,

ո՛չ այս անգամ, ո՛չ այս աշնանը …

Քամին շրջանցում է ինձ,

այս աշնանը նա ինձ հանգիտ է թողել…

Ես ժպտացի ու նա ինձնից փախչեց, հեռացավ : Աշնան անձրևները չեն կաթում սրտիս. դու տվեցիր ինձ այն անձրևանոցը, որը հառնեց սրտից վերևում` պարզ կապույտ երկնքում, ու չթողեց ոչ մի կաթիլ դիպչի սրտիս: Դու ձեռքդ պարզած` մինչև հիմա բռնում ես այդ անձրևանոցը …

Fotor01001125320

Անձրևանոցը մերն է` երկուսինս, դու թրջվում ես, իսկ իմ սիրտը շարունակում է մնալ չոր, տաք. դու ես տաքացնում այն: Իսկ ի՞նչ նշանակություն ունի` աշո՞ւն է, թե ծաղկուն գարուն: Միևնույնն է քո ձեռքը չի հոգնում պահել այն: Ա~յն ` անձրևանոցը ~

Իսկ գուցե մի օր գնաս` բաց թողնելով ձեռքդ: Ու անձրևանոցն ու անձրևը ընկնեն սրտիս: Գուցե ետ անգամ չնայես…Ո՞վ իմանա: Գուցե անցորդներից որևէ մեկը տեսնի, վերցնի ընկած ՄԵՐ անձրևանոցն ու հեռանա, տանի այն, հեռանցի ինձանից ~

Fotor01001124148

Դու բաց մի՛ թող ձեռքդ, լա՞վ: Չէ՞ որ անձրևանոցը մերն է, այն հնարավոր չէ դառնա նաև ուրիշներինը, այն մեր մասն է, մեր ներսում է` սրտում: Ու երբ բայց թողնես ձեռքդ, ա~յն, իմ սիրելի ձեռքդ, դա նույնը կլինի, ինչ սիրտս հարվածես գետնին ու  առանց ետ նայելու անհետանաս աշնան առավոտվա մառախուղի մեջ: Երբ անձրևանոցը անցորդներից մեկը տանի, դա նույնը կլինի, ինչ դու ինքնակամ սիրտս հանձնես օտարականին ու ասես` «Տա՛ր, դու այն գտար գետնից, ու  այսօրվանից քոնն է»:

Դու նման բան չես անի, քո ձեռքը երբեք չի հոգնի, ես դա պարզապես գիտեմ:

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s