мысли. обо. всем/ T H O U G H T S

Բռնի’ր :


Երբևէ այսպես չէր եղել. քնել, որպեսզի զգալ քեզ ավելի մոտ …

– Իսկ ի՞նչ վատ բան կա երազներով ապրելու մեջ …

– Դու ստիպված կլինես արթնանալ ի վերջո…

Արթնանալ … ու անհետացնել երազդ … Բացել աչքերդ ու տեսնել այլ բան … Դու այնտեղ էիր` երազում, իսկ այստեղ, որտեղ բոլորի աչքերը բաց են, չկա իմ հոգին` նա դեռ քնած է մնացել …

– Ես կրկին ուզում եմ փակել աչքերս ..

– Բայց էլի ստիպված կլինես դրանք բացել, երբ կրկին արև դուրս գա …

bNESfxKx1XQ

Ոչ ոք երազներում չի տեսնում այն, ինչ իրեն չի վերաբերվում : Փաստորեն ես քեզ միշտ եմ տեսնելու երազներումս` ինչպիսի շռայլություն: Լավ, կատակում եմ, ես միշտ եմ կատակում կամ էլ` լռում: Ինձնից ով է լսել լուրջ խոսքեր, կամ ով է հետս երբևէ խիստ ու խորը խոսակցություն ունեցել. ես վարպետ եմ այդ ամենից խուսափելու:

– Արձակի՛ր վերջապես ինձ: Ես ուզում եմ ազատվել քո երազներից` քեզնից ու քո նման բաներից,- դե իհարկե կատակում եմ ես` լուրջ դեպքով :

Իսկ եթե լուրջ` ժամն է գնամ քեզնից հեռու,
Եթե անսովոր լրջությամբ մտածեմ` պահն է մնամ երազումս,
Արդեն պետք է գտնեմ ապագայիս, նրան,
Կամ էլ չփնտրեմ` կախված տրամադրությունից:
Կամ էլ մի տեղ` նույն վայրում, նույն պահին կհանդիպեմ ապագայիս`
Էլի մի բան կատակով կասեմ, կժպտամ ու…
Նա ինձ կսիրի, ես` նրան,
Ու
Վերջ:
____
Երազը ցրվեց
Արթնանում ենք, դասեր կան, քննություններ:

BfxqpOzfgRs
__________________

– Ես հեռանում եմ, – ասացի, որ ինձ ետ պահես: Ասացի, որ ասես` «Մնա …»

Դու պարզեցիր ձեռքդ, որ բռնեմ, բայց ես չարեցի դա… Դու լուռ նայում էիր ինձ, ես` լուռ սպասում, թե երբ ես ասելու «Մնա…»

Ես քեզ ճանաչում եմ… Գիտեի, որ կբռնես ձեռքս, դրա համար փախցրի այն : Դու դեռ նայում էիր ինձ ու ժպտում, չէ ՞ որ դու էլ ինձ լավ գիտեիր: Գիտեիր, որ հերթական խաղերիցս է, դրա համար էիր նուրբ ժպտում… Ես ուզում էի, որ բարկանաիր..

– Ես հեռանում եմ,- կրկին ասացի, բայց սառը տոնով, նայեցի ուղիղ աչքերդ մեջ` առանց ժպիտի, առանց լրջության…

Արդեն բռնեցիր ձեռքս` աջը, չհասցրի այս անգամ փախցնել..

– Ես քեզ չեմ արձակի, քանի անգամ էլ կրկնես, որ հեռանում կամ լքում ես ինձ…

Չի ստացվում ինձ մոտ բարկացնել նրան:

«Երբեք բաց չթողնես ձեռքս, բռնիր այդպես` ուժեղ: Ինչքան էլ խոսեմ, դու ճանաչում ես ինձ, իմ խոսքերին… Ցանկացած պահի բռնիր, որ հանկարծ չփախչեմ, դե ես անում եմ այդպիսի բաներ… »,- լռում եմ ես:

1904196_661783243869802_251574741_n

_________

– Իսկ ի՞նչ վատ բան կա երազներով ապրելու մեջ …

– Դու ստիպված կլինես արթնանալ ի վերջո…..

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s