мысли. обо. всем/ T H O U G H T S

Ես քաջություն ունեցա սիրե՛լ քեզ


Կյանքում ոչ թե  իրար են հաջորդում վերջը մյուս վերջին, այլ` սպասումը հույսին: Նա (она) միշտ խուսափել է սեղմ, նեղ կյանքից: Նրա ամեն մի օրը ողողված է հույսով: Ամեն շունչն ու արտաշունչը հույս էր. ` ՛՛Իսկ մի՞թե կա այլ տարբերակ: Ապրում ենք, որ արդարացնենք մեր հույսերը ՛՛:  Նա սպասում է այն օրվան, թե երբ պետք է վերջնականապես տեղափոխվի այս քաղաք, ուր ծնվել եմ ես: Նրա հույսի հոմանիշը  ՛՛ընդմիշտ՛՛ բառն է: ՛՛Ես կվերադառնամ, որ թաղեմ բոլոր անցյալիս  հուշերը՛՛: … Իրո՛ք, իմ քաղաքը սովոր է, որ նրանում մարդիկ մոռանան ու կորցնեն իրենց անցյալը: Քաղաքիս օդն այդպիսին է: ՛՛Այն օրը, երբ համակերպվեմ անցյալի տառապանքի հետ, Բոսֆորի ջրեր վրա` երկնքում,  բաց կթողնեմ օդապարիկ , բաց կթողնեմ հոգիս հանգամանքների ճանկերից՛՛: Նա գիտի, որ ներկայի համար անցյալի տարածքը սահմանափակ է:

Fotor1226204955

Հարցրեցի` կա՞ արդյոք ինձ համար տեղ նրա ներկայում: Փափուկ, ձյունեգույն անձեռոցիկը մոտեցրեց շրթունքներին: Գլուխը հենեց ուսիս: Երկնքից սկսեց անձրև մաղել: Ձեռքը պարզեց, որ հավաքի թափվող կաթիլները ու ասաց. ՛՛Մի՞թե աշխարհն առանց լույս կարող է ապրել…՛՛

Նա պոկում է ճանապարհի լայն մայթերին տնկած կարճահասակ ծաղիկները, իսկ ես մտածում եմ մեր մասին: Կարո՞ղ ենք սերը պահպանել ներկայում: Նա մոտենում է ինձ, վերցնում ձեռքս, հարցնում. ՛՛Դու երբևէ մտածե՞լ ես, թե ինչու է Աստված մեզ մեկ սիրտ տվել՛՛ ..Հետո հնչում է նրա ձայնը … ՛՛Որովհետև մյուսը նա տվել է ինչ-որ մեկին, և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է գտնել այդ մեկին: Գտնել, սիրել և վերամիավորվել ՛՛ :

UdiT84mONjo

Մեկ ահռելի հարց` ՛՛Ինչ կլինի հետո՛՛: Նրանում չկա վախ` ապագայի նկատմամբ: Նրանում չկա ցանկություն` քչփորել ապագայի գիրքն ու փոխել անուղղելին: Նրա հարցերը միայն հույսի մասին են: Այն հույսի, որ ներկայի պատմությունը կշարունակվի ապագայում: Այն հույսի, որ Բոսֆորն առաջվա նման կմնա քաղցր, և նույնքան քաղցր կլինի ճայի ճախրանքը արևածագի պահին:

՛՛Ինձ հաճելի է այստեղ: Քեզ հետ, Բոսֆորի հետ: Եվ անգամ հիմա` երջանկությունից, ես նախատում եմ ինքս ինձ, որ վարակում եմ իմ սիրելիին սեփական ցավերով :Ինչու՞ տանջել քեզ.. Եթե դու գնաս, ես չեմ խնդրի, որ ետ գաս: Ես… երևի, պարզապես կգամ քո ետևից: Կդառնամ քո շողքը` լուռ ստվերդ … Չեմ կարող առանց քեզ՛՛:

Ձեռքս տարա նրա վարսերին: Քիչ ալիքավոր, փափուկ-սառը ` ծովային  քամուց, բուրում էին կարմիր ֆիալաների բույրով. ՛՛Իսկ ես այլևս չեմ կարող աոանց քեզ: Պետք չէ դառնալ ստվեր: Պարզապես եղի՛ր կողքիս, ինչպես հիմա…՛՛:

Մի օր ասաց. ՛՛Գուցե հենց  ես եմ աշխարի ամենավախկոտը: Բայց ես հպարտանում եմ ինքս ինձնով: Իսկապես: Գիտե՞ս ինչու: Ես քաջություն ունեցա սիրել քեզ՛՛ :

                                  Эльчин Сафарли` ՛՛  Я вернусь…՛՛

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s