художественная. литература.

ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ


Հայ գրականության մեջ տեսիլները երևան են եկել հեռավոր ժամանակներում, հին պատմագրության և միջնադարյան բանաստեղծության մեջ` հարկավ, կրոնական երանգավորումներով ու տարազով: Հետագայում շարունակել է տեսիլը` պտտվելով մեծ իղձերի շուրջ, երևան գալով մեր քաղաքական զարթոնքի շրջանում:

1926221_632965466738789_1560700461_o-640x360

Դարաշրջանի բոլոր տեսլիներից մեզ միայն հետաքրքրում է մեկը` մահվան տեսիլը, քանի որ նրա մեջ արտացոլվել են մեր կյանքի յուրօրինակ ընթացքը և պատմությունը, մեր հոգեբանության ելևէջները: Այստեղ առաջ է մղվում Սիամանթոյի ողբերգական կերպարը` պոեմի առաջին տողը `՛՛Կոտորած, կոտորած կոտորած ՛՛ :

Պոեմի տարերքը մեր աշխարհն է, հայոց նոր ուղին, մեր ազատագրական իղձերի վերելքը և անկման անողոք պատմությունը: Իրար ետևում են հայոց մեծերը, ոգու առաջնորդները, մտածողները, քաղաքական գործիչները: Ահա Ալիշանը` իր երգով, տրտունջով, հեկեկանքով, իր իդեալների կործանման սարսափով: Խոր է նրա վիշտը: Ապրել է օտար, բայց անբուժելի սրտի ցավով`

Բայց չքնաղ հայրենիքը քո – ինձ համար հայրենիք չդարձավ,
Եվ ծովը ձեր այն ծիծաղկուն – չբուժեց իմ սիրտը ցավից:

Այսպես գնում են մի անտառով, որը խտանում է մեր զորքերի քարացած մարմիններից, իսկ ծառերից կախված են չորացած կմախքներ: Ահա Րաֆֆին` կիսամերկ, գաճաճ, վիթխարի գլխարով, ակնոցներով: Խարույկի շուրջ նստած նա բորբոքում է կրակը`

Իմ քնար, գրիչն իմ հատու – սրբազան մրրիկ սերմանեց,-
Բայց նստած եմ կրկին ահա ես խարույկիս մոխիրի վրա:

Ահա մեր պատմության գայլ Աբովյանը, ում կերպարում շատ է չարենցյան շունչը. այս բարձրակետում մի պահ հեղինակն ու կերպարը ասես նույնանում են `

Քաղցած, քոսոտ, անբուրդ, դեպի լյառը Մասիս
Քայլում է առասպելյալ մեր գայլը…
Հենց առաջին օրից բզկտված են նրա
Նիհար կողերը – բյուր գազանների կողմից,-
Եվ կողերով կարմիր ահա քայլում է նա՝
Դեմքը տված գալիք փորձանքների հողմին: –
Որտեղի՞ց է եկել նա, այդ գայլը,
Եվ ինչո՞ւ է արդյոք նա առաջին օրից
Սարսափահար հայացքը հառած լուսնի փայլին՝
Աղեկտուր ոռնում իր սարսափը խորին:
Ահա ռազմի երգի գուսան` Ռ.Պատկանյանը, իր պղնձյա շեփորով, որից, սակայն, լսվում է միայն խռպոտ մի հառաչ: Մռայլ մթնոլորտում կափկափում են ծառերից կախված կմախքների ծնոտները, իսկ լուսինը քրքջալով պաղ մոխիր է թափում վերևից:

Եվ այն, որ դեռ ունեք
Աշխարհի բոլոր հեռուներում –
Կկործանվի մի օր ամենուրեք
Եվ գալիք պայծառ օրերում
Ո՜չ մի գուսան երբեք իր երգերում հնչեղ
Չի կարդա նզո՜վք անգամ ձեզ,-
Դո՜ւք, որ միայն ոգու խեղճություն եք ցանել
Եվ գալիքում – տխուր մոռացություն հնձել…

Իրար հաջորդում են նշանավոր դեմքեր. գծագրվում է Քրիստափոր Միքայելյանը` հատյալ կմախքով և պոկված գլխով, նրա սրտի փոխարեն դրված է պողպատյա զսպանակ: Իր երկիր ՛՛արի այրերից՛՛ նա կազմել է հոծ մի բանակ, որպեսզի վրեժ լուծի`
 
Գնացին նոքա, այդ արի զինվորները, Երկի՛րն Ավետյաց,
 Տիրում էր այնտեղ բռնություն, և՛ ոճիր, և՛ կյանք անազատ:

Բայց երկիրն այրամբ ողողվեց, մահափորձից փրկվեց Աբդուլ Համիդը: Անկատար ուխտի պատճառով իր ռումբերից զոհված Քրիստափորը հանդերձյալ կյանքում չունի հանգիստ ու դադար: Հաջորդում  են իրար հայ դաշնակցության և հնչակյաց կուսակցության առաջնորդները: Կառքերի ետրևից գնում են հայ գրողներն ու բանաստեղծները` Ալիշանը, Րաֆֆին, Պատկանյանը, Պեշիկթաշյանը, Սիմանաթոն, Վարուժանը, Ահարոնյանը,: Գնում  են հոգևորականները, վաճառականներն ու նավթատերերը: Ահա  Խրիմյան Հայրիկը, թղթե շեփորով:

Իսկ նոքա՞, որ եկել են իշխաններից հետո,-
Վերջին ասպետները մեր խեղճության խորին,
Սնված նախնիների անհողության կաթով,-
Օ՜, վարդապետ Մինաս, կամ Իսրայել Օրի ..

Թափանցիկ ակնարկներով Չարենցը վերագնահատում է մեր մաքառումների ճանապարհը: Այս բոլորի մեջ լսում են և՛  դառնության, և՛ սիրո խոսքեր, և՛ չարություն, և՛ ներքին համակրանք: Ինչպես է նա զանազանում Վարուժանին և Սիամանթոյին, կերտելով նրանց տառապալից, ուրույն դեպքերը: Նա տեսնում է մի վիթխարի դրամա, կերտում է տեսած սարսափներից ու մահից արձանացած, ցնցված, բանաստեղծի կերպար`

Եվ քայլում էր կրկին մարմարյա արձանի պես ուղիղ ու անթեք ,
Նայելով ուղիղ իր առջև` կույրերն են ինչպես միշտ նայում.
Ձեռքերը խավարին մեկնած` անսահման Եղեռնի հանդեպ,
Շշնջում էր սարսափի բառեր և կրկնում մեռած մի անուն…
Նա հո՛ղ էր հայցում ` խավարին կարկառած ձեռքով իր քարե,
Նա լու՛յս էր հայցում խավարից` իբրև դեղ աչքերին իր կույր,
Եվ մահու պես գունատ շրթերով շշնջում էր բառեր մարմարե,
Երազում էր խոնջենք ու արև և սիրո աղբյուրներ մաքուր:

Ավագ ընկերոջ հետ քայլում է մոմողեն, սփրթնած,գունատ` ինչպես մահը, Դանիել Վարուժանը, որի երգն ու բախտը նույնքան հակասական էին, նույնքան ցավագին: Չարենցտ ստեղծում է նաև յաս ողբերգական հոգու պատմությունը`

Եվ ղուլալ արծաթե ձայնով երգում էր արևի մասին,
Իր գյուղի արևի մասին, որ մորթել էին ցերեկով,
Երգում էր հերկերի մասին, դաշտերի մասին ու հողի,
Քրտինքն էր երգում գեղջուկի և նրա վաստակը արդար,
Բայց փոխվում էր երգը հանկարծ և դառնում աղաղակ ոխի,
Եվ մոմի շրթելով քերթողի – սկսում էր նա նզովք կարդալ:

Մահվան վերջին պատկերներն անցնում են ցավաքած գետեր և մեռյալ քաղաքներ: Անցնում են սրածված բանակներ ու  սերունդներ: Սկավում է խելագար պարը, չարագույժ  բոցերի դեմ մի ամբողջ ժողովուրդ պարում է եզկելի ճիճով ու երգով: Մահվան տեսլիը արտացոլում է ազգային և անհատական հոգեբանության խոր փոփոխությունները: Չարենցը մեղանչում է պատմության առջև: Չկար այլևս հայրենիքի մեծ մասը, հողը ներկվախ էր հավարավոր զոհերի արյունով:

Ստեղծվեց երազների մի զարմանալի հյուսված, տեսիլների մի ուրույն և կապակից շարք, որը դարռնում է հայրենի ժողովրդի բախտի և հոգեկան ներքին շարժման արտացելքը: Նրանում են պատկերված տառապող զավակների, խանդավառ ստեղծողի և մարգարեի կերպարանքները, քանի որ իրոք տառապել են ժողովորդի  հետ, կռվել նրա համար, կառռւցել ու երազել այդ ժողովրդի հետ:

Ահավասիկ ելած ձեր աներազ քնից
Նզովում ենք մենք ձեր եղկությունը մթար –
Օ՛, կերտողնե՜ր չնչին մեր անհանճար հնի
Եվ հերոսնե՜ր անքանքար մեր պատմության…
Մոլորակի վրա այս խայտաբղետ,
Աշխարհի սկզբից մինչև վախճանը
Երևի առաջին Ժողովուրդն ենք մենք,
Որ կամենանք անգամ – դավաճանել
Անկարող ենք փառքին մեր ու պատմությանն անցած,
Ու կանգնած ենք ահա ապագայի հանդեպ
Զարմանալի՛ թեթև, զարմանալի՛ անդեմ՝
Մերկության պես տկլոր ու անանցյալ…

Advertisements

2 thoughts on “ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ

  1. Pingback: ANAHIT Margaryan

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s