мысли. обо. всем/ T H O U G H T S

Գոլ մտքեր.


 Ողջույն ~

large

Ես մտովի գրկում եմ քեզ ու խնդրում` զգա՛ ջերմությունս թեկուզ ակնթարթ, թեկուզ կարճ. ո՞վ է այս ցուրտ եղանակին մտովի գրկում ու կանխավ խնդրում` ջերմություն զգալ` միայն ես…. ու միայն քեզ եմ խնդրում ~

Ես մտովի գալիս նստում եմ կողքիդ կամ քիչ հեռու, սկսում հետևել քեզ: Դիպչում ձեռքիդ, որ տաքությունս զգաս… բայց ո՞վ է տեսել այս դեկտեմբերյան սառը օդում ջերմություն ապրի, ուր մնաց թե ձեռքիդ զգաս իմ ձեռքը, ով է հիմա միմյանցից այդպիսի բաներ խնդրում` Ես Քեզ…

Ողջույն ~
Ես մտովի ողջունում եմ քեզ, կարծես տարիներ չհանդիպած մտերիմների պես գրկում, այս ձմեռվա ցրտից կարծես վիրավորված ` նետվում գիրկդ ու խնդրում` տաքացնես ձեռքերս: Բայց այնքան սառն է… օդը թույլ չի տալիս, որ գոլ շունչդ հասնի ցրտից քարացած ձեռքերիս: Էլի այդ ցուրտը…. ~

1497677_635598153163567_2142282514_n

 – Բարև’
Ու լռություն….
Ծանր, թանձրացող, տանելի լռություն…
Մենք խոսում ենք մեկ բարևով
Ես արդեն գիտեմ` դու ինչպես ես:
Լռություն:
Պիապաղաղ լռություն:

– Բարև’
Երկրորդ բարևից հետո արդեն մենք գիտենք, մենք պլանավորեցինք, թե միասին ուր գնանք, երբ…
Մինչդեռ լռությունը դեռ թանձր է:
Աչքերս սառել էին ձյան վրա` ձյուն կգա ուրեմն` էլի ու էլի…
Էլի իմ գոլ մտքերը ճանապարհին` քեզ չհասած, կսառեն ~

Հետո աչքերս բարձրացրի ու տեսա …
… տեսա…
Քեզ…
Դու նույնպես մրսած էիր. փաստորեն մտքերս չեն հասել քեզ մոտ…

– Ժպի’տ…
Երբ արդեն բարևը գնաց, ժպիտն է սկսում լռել…
Սիրում եմ քո ժպիտին, այլ ոչ քեզ:
Ձմռանն էլ է լինում կատակել. կատակում եմ , մրսած ժպիտով մա’րդ :
Դու գիտես` կատակներս այլ են` հետին մտքերով են, գոլ ու գրկող մտքերով: Կատակում եմ, մի՛ նայիր այդ քո նեղացած հայացքով ինձ:
Չնայած ասածիս մեջ իրականություն կա` սիրեցի նախ ժպիտդ, հետո քեզ   …

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s