мысли. обо. всем/ T H O U G H T S

Սպասելով որոնածիդ :


Ու ինչպես հիմա գրեմ, թե քեզ ինչքան էի սպասել: Ասել է թե` դու կյանքում կսիրես շատերին, բայց միայն մեկ անգամ կլինի, որ կասես ` ՛՛Դա դու ես, ի՛մը՛՛ : Ասել է թե` դու բազումների մեջ կփնտրես քոնը, թեթև նմանություն գտնելու դեպքում աշխարհով մեկ կլինես: Դա կթվա: Դա նրանցն էր, ոչ`  քոնը: Կթվա, որ դու նրան ներս ես թողել քո մեջ, նրան քեզնով արել`  ընդունելով նրան իր ամեն ինչով, տեղ ես տվել կամ նվիրել նրան այն, ինչ սովորաբար մարդիկ սիրտ են անվանում: Բայց ուշ, մի օր, երբ անհասկանալի պատճառով մտքերդ տխուր ու գորշացած կլինեն, կհասկանաս` այդ ամենը թվացել էր: Դու միևնույնն է փակ էիր այդ մարդու առաջ, որովհետև, կա միայն մեկ պատճառ, նա քոնը չէր:

Mu1iKFDIwB0

Ու ինչպես հիմա պատմեմ, թե քեզ ինչքան էի սպասել: Դու կողքիս ես, ու ես էլի սպասում եմ քեզ: Ինչ-որ մի տեղ քեզ հետ իմ մտքերը սպասում են քեզ, քեզ հետ քայլում, քեզ հետ ընդվզում – պայքարում : Նայում են` ինչպես ես լվացվում – սափրվում: Մտքերս քեզ հետ ամեն առավոտ քեզ նման քնած դեմքով գնում են աշխատանքի: Նրանք հսկում են քեզ, երբ քնած ես, երբ միայնակ տանը կիսաձայն խոսում ես ինքդ քեզ հետ, երբ երազում ես, նրանք էլի քեզ հետ են – սպասում են:

Մենք կսիրենք շատերին, բայց միայն մեկ անգամ կլինի, որ առանց այդ մեկի հարցերի ու ձայնի կխեղդվենք: Մենք մեզ լավ կզգանք գուցե շատերի կողքին, բայց միայն մեկի կողքին մենք կգտնենք ինքերիս մեզ, նրա կողքին մենք մեզ անօգնական, բայց և ամուր կզգանք: Նրա թիկունքին կհենենք մեր տկար գլուխն, ու կթվա`  օդն անգամ պետք չէ ապրելու համար: Մենք հեռվից կդիտենք մթի մեջ կորած նրանց քնած կիսադեմն, ու կթվա` ժպտում է մեզ խաղաղ ու սիրելի ժպիտով, ու հենց այդ պահին մեր քունը կփախչի. կնայենք նրան ու խաղաղված այդպես կմնանք մինչ առավոտ:

_tY3FY0r-YY

Ու հիմա ինչպես խոսեմ, որ սպասում եմ քեզ` Այդ խաղաղված առավոտներին, գլուխս` քո թիկունքին հենելուն, քո երազաքներն անգիր իմանալուն, սիրելուն ու քո կողքին անօդ շնչել կարողանալուն:

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s