Мода/ F A S H I O N

Պետք է լինել ներդաշնակ


Դժվար է ունենալ սեփական ոճը, երբ բոլոր խանութներում նույն հագուստն է, նույն ամեն ինչն է: Նույնն ես տեսնում ամենուր: Շատ դեպքերում ոչ թե հագուստն է գեղեցիկ կամ նորաոճ,առանձնահատուկ, այլ թե այն ինչպիսի համադրության մեջ է: Հենց համադրությունն էլ կարող է քեզ տալ քո սեփական ոճը:
Երբ 21րդ դարն է, երբ ամեն տեղ կարող ես հեշտությամբ գտնել այն, ինչ փնտրում ես, դժվար է հասկանալ, թե որն է հենց քոնը, և եկեք համաձայնեք, որ անգամ հագուստը պետք է լինի քոնը, որպեսզի էլ ավելի ընդգծի այն գեղեցիկ տարրերը, որն ունես դու:

ֆդգդգդ

Երևի թե մեծամասնության համար առաջնայինը նախ արտաքինն է, բայց մոռանալ ներքին գեղեցկության մասին մեծագույն սխալ է: Ես համաձայն եմ այն մտքին, որ նախ գերում է արտաքինը, և հետո նոր ցանկություն է առաջանում գտնել հոգու գեղեցկությունը: Բայց նաև գտնում եմ, որ արտաքին և ներքին գեղեցկությունների միջև չպետք է լինի ահռելի տարածություն: Պետք է լինել ներդաշնակ: Չպետք է արտաքինով թաքցնել կամ խափուսիկ դարձնել ներքին գեղեցկությունն ու փայլը:

largeդֆհգֆհ

Ես առհասարակ մեծ ուշադրություն դարձնում եմ այն հագուստին, այ ոճերին, որոնք կրում է այսօրվա երիտասարդությունը, իհարկե, որից մեկը նաև ես եմ: Եվ իսկապես ուրախ եմ, որ արդեն շատ հաճախ եմ տեսնում նրանց, ովքեր գեղեցիկ են իրենց ստեղծածի մեջ, նրա մեջ, ինչ կրում են: Այն ինչ բոլորինն է, կարող է նաև քոնն էլ լինել, բայց այն, ինչ քոնն է, քեզ է տիպիկ, մեծ մասսայինը չի կարող լինել, և հենց դա էլ գեղեցիկ է:
Դու կարող ես տեղեկացված լինել համաշխարհային նորաձևության տներից, բոլոր բռենդներից, բայց այդ բոլորը հնարավոր չէ դարձնել քոնը, առհասարակ, ընկնել նորաճև ամեն ինչի ետևից, դա կնոջ սխալներից մեկն է: Դու կլինես միշտ նորաձև և առանձնահատուկ, եթե չկորցնես ինքդ քեզ  ու միշտ գնահատես քեզ, քո առավելություններն ու դրանք ընդգծելու հնարքները:

դֆգդգդգ

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s