мысли. обо. всем/ T H O U G H T S

Մի՛ կորցրու արտացոլանքդ


Մենք բոլորս փնտրում ենք դիմացինի մեջ այն, ինչ կա մեր ներսում: Ես դա հասկացել էի շատ շուտ, բայց մի պահ այսօր ավելի լավ հիշեցի ու հասկացա, որ դիմացինը երբեք չի տեսնի քո ներսում լույս, մաքրություն, եթե ինքը դա չի ուզում ու ինքը դա չի կրում իր ներսում:
Մենք շատ հաճախ ենք տանջվում այն մտքից, որ որոշ մարդկանց աչքին մենք վատն ենք, գոռոզ ու մեծամիտ, գուցե տգետ ու ոչ կոկիկ: Մենք ուղղակի տանջվում ենք այդ ամենից: Բայց միթե դիմացին ասվածը նա է, ով ընդունակ է տեսնել ձեր մեջ գեղեցիկը, բայց չի տեսնում, որովհետեև այն չկա: Հավատացած եղեք, դա այդ մարդը չէ, նա պարզապես չի կրում այն արժեքները, որոնք կրում եք դուք:
Մենք բոլորս հայելու նման նայում ենք դիմացինին: Մենք փնտրում ենք մեր հարազատ հայելուն, որին նայելիս մենք կգոհանանք: Մարդ էակն այնդպիսին է. նա ամենուր փնտրում է իր նմանին: Նա պարզապես կարող է մի ողջ կյանք վազել այն մարդու ետևից, ով իր հայելու տերն է: Մենք վախենում ենք մեզնից տարբերներից: Մենք տարվում ենք նրանցով, բայց հետո վանում նրանց մեզանից:

-yAsbk4Uuxs

Մենք սիրում ենք հետևել մեր արտացոլանքին: Մենք սիրում ենք անգամ տեսնել, թե այն ինչպես է ծերանում: Մենք սիրում ենք տեսնել, թե դիմացինը ինչպես է խոսում մեր մասին, նայում մեզ, աչքերը սահեցնում մեզ վրայով ոտքից գլուխ: Այդ պահին նրա աչքերի մեջ մեր արտացոլանքն է: Նրանք են մեր հայելին` դիմացինի աչքերը: Մենք սիրում ենք նայել մեր թաց աչքերին ` երկար արտացվելուց հետո: Մենք սիրում ենք հիանալ մեզանով, երբ մեզ գեղեցիկ ենք զգում: Երևի թե դա ներդաշնակության բարձրունքն է, երբ դու համերաշխ ես քո արտացոլանքի հետ:
_________
Եվ վերջապես` ամենավառ արտահայտված արտացոլանքդ նրա մեջ է, ում դու ընտրել ես քեզ կյանքի ընկեր:

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s