мысли. обо. всем/ T H O U G H T S

Բարձրաձայն մտքեր


largekkkk
Առհասարակ, կար մի շրջան, որ կպել էի ժամանակակից գրականությունից, ինչքան նոր հեղինակ, նոր գիրք, նոր դեմք` հայ, ֆրանսիացի, անգլիացի, իսպանացի և այլն: Ու տենց մոդա էր (կամ մոդա է) Պաուլո Կոելիո կարդալը, նրա խոսքերը մեջբերելը: Դե, բնականաբար, մի քանի գրքեր ձեռքիս տակով անցկացրեցի` ռուսերեն կարդալով, որ գոնե մի քիչ դուրս գար: Լինում են հեղինակներ, որոնք  ուղղակի քոնը չեն, դու կարդում ես, հավանում, բայց քոնը չեն դառնում: Բայց… վերջերս շատ էի մտածում երևույթի մասին, երբ մի բան պարզապես մտքովդ անցնում է, ու վաղը դու տեսնում ես դա իրական կյանքում: Ու հիշեցի Կոելիոի գրածը`«Եթե դու ինչ-որ բան շատ ես ցանկանում, ապա ամբողջ տիեզերքը նպաստում է քո ցանկության իրականացմանը»: Ու իրոոք, կա տենց բան: Երբ հասկանում ես, որ մտքերով կարող ես քաշել քո կողմ մի էներգիա ու դրա շնորհիվ կկատարվեն երազանքից սկսաած մինչև փոքր ու անկապ քո ցանկությունները, դրանից հետո սկսկում ես անկախ քեզնից դրական մտածել, դրականը տեսնել, ձգտել էն պուճուր լավը գտնել ու մեծացնել: Ու Կոլելիոյի ասած տիեզերքը մեր կողմից է ու մեզ օգնում է հավատալ երազանքի կատարվելուն, ու անգամ անկապ հնչող աֆորիզմը իրոք շատ ուժեղ է: Խոսքը մենակ երազանքի մասին չի: Մենք լավ բան ենք լսում, մեզ գալիս լավ բան են պատմում, իսկ մենք` ոչ մի ռեակցիա, ոչ մի փոխադարձ գոնե ժպիտ: Ետ նույնը պտտվում, մի օր գալիս  կպնում է մեզ: Մենք կիսվում ենք մեր ուրախությամբ մեկի հետ, ետ մեկից ոչ մի տաք բան չենք զգում, ու իհարկե սկսում ենք մեղադրել, փնովել ու էլի լիքը սխալ բաներ ասել ետ մարդուն: Մենք ուզում ենք ունենալ մի բան, բայց երբ կյանքը, ճակատագիրը, բախտը (ով, ինչին որ հավատում է) մեզ հնարավորություն է տալիս, մենք հավես չենք ունենում ուղղակի վերցնել էտ հնարավորությունն ու անել մի քայլ դեպի մեր ուզածը: Մարդիկ դադարում են տեսնել ամեն օր լավը, քանի գնում, այդքան փակվում են իրենց մեջ, և հենց լավն են փակում, իսկ վատը թափում դիմացինների վրա: Մեզ թվում է, որ ամեն բարդ բան գեղեցիկ ու գրավիչ է, մինչդեռ ամեն ինչ ձգտում է պարզին: Բնությունն ամենապարզ բանն է, որ գոյություն ունի, իսկ սիրելի մարդ արարածը սխալ ենթադրություն է անում, թե այն ինչ բարդ է, ուրեմն ճիշտ է: Շատ ավել բաներ կան արդեն, շատ: Մարդկանց մեջ, անկախ իրենցից, շաատ շատ ավել բաներ են կուտակվում` անիմաստ ու անօգտագործելի բաներ: Ու չափից դուրս ինքնավստահ են, որ չեն գիտակցում, որ կրում են չափից շատ անպետքություն` լինի անպետք զգացմունք, անպետք ինֆորմացիա, անպետք արհամարհանք,անպետք մեծամտություն (շատ անպետք բաներ կթվարկեի.. ): Ու ետ ավել, ավելորդ, չպետքականները չեն թողնում տեսնել կարևորները:

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s