мысли. обо. всем/ T H O U G H T S

Հիշում-ամփոփում


largegf

Հիշում-ամփոփում են անցնող տարին…Ինչեր բերեց տարին, ինչեր տարավ, ինչ հասկացրեց.. Հասկացրեց, որ բարձր բանի հասնելու համար պետք է բավական բաներ զոհաբերես, ծախսես, համբերատար տանես, լռես…. Հասկացրեց, որ մի պահ միշտ կգա, որ ամեն ինչ թեթև կտանես:

Մարդիկ, ովքեր չեն թողնում ձեզ բարձրանալ վերև, զարգանալ, նրանց մի կողմ թողնել է պետք: Պետք է մարդկանց թողնել կարողանալ, նրանց թողնել ազատ ընտրության` մնալ, թե ոչ, ընդունել թերություններդ, թե` ոչ: Բաց թողնել ու վերջ, բացթողումներով սկսել վերջից ու դա դարձնել սկիզբ: Պետք է թողնել նրանց, ովքեր չեն տեսնում ձեզ, ձեր Եսը, նրանց, ովքեր շփվում են միայն ձեր արտաքինի հետ: Հավատացած եղեք, որ հետո չեք զղջա:

Ամեն օր մենք այլ ենք, ամեեեն օր: Այսօր նա կսիրի քեզ, վաղը գուցե` ոչ, կամ գուցե հենց քեզ պետք չի գա նրա սերը.. աայ  էսպես արագ ենք փոխվում: Մենք այլ էինք անցած երկուշաբթի, մենք այլ էինք անցած ամիս, անցած տարվա հենց այս օրը մեր մտքերը բացարձակ այլ էին….

Հիշում-ամփոփման մասին վերջին օրերը շատ է ստացվում, որ մտքովս անցնում է, սխալ-ճիշտ, ձեռքբերում-կորուստ հիշում եմ,բայց ժխտելի չէ, որ հենց նույն սխալը կանեմ, այս տարվա ճիշտը սխալ կդիտեմ,կանեմ այլ քայլեր, մտքով կանցեն շաատ այլ մտքեր ու ձեռքբերում-ձգտում-երազանք շարքը կփոփոխվի:

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s