мысли. обо. всем/ T H O U G H T S

Մի՛ փակեք ձեր Էգո-ն


rt72oAxQ0gc

Ես հավատում եմ, որ մի անհայտ տարածություն կա, որտեղ կա ահռելի էներգիա, որտեղից ծնվում են մեր մտքերը: Ցանկացած միտք, որ գալիս է, գալիս է անկասկած մի տեղից: Ես հավատում եմ, որ հենց այդ վայրից են գալիս մտքեր, որ անգամ ես եմ զարմանում, որ կա մի տարածություն, ուր ես ուղարկում եմ էներգիա, ստանում եմ հետ ինչ-որ մտքի ձևով: Անգամ ետ եմ ստանում որպես նյութական իր: Մեկ-մեկ, որ ստացվում է, Ֆրոյդից բան-ման եմ կարդում  (հոգեբան, հոգեբույժ և նյարդաբան, հոգեվերլուծության հիմնադիրը) հասկանում եմ, որ ամեն մի բառ ունի ուժ: Չկա մի բան, որ հետո չազդի մեզ վրա: Անգամ ներս գցած, չխոստովանած ու չարտասանված բառերը էնպիսի մի ուժ են պահում, որ 1 ամիս հետո գուցե մարդու ենթագիտակցությունը սպանեն: Իրոք կա տենց բան: Դժբախտաբար, ճնշված էմոցիաները չեն մեռնում։ Նրանց պարզապես ստիպել են լռել, բայց նրանք ներսից շարունակում են ազդել մարդու վրա։ Ես շատ անգամ եմ համոզվել, որ մեր մտքերը դեպի մեզ են ձգում այն, ինչի մասին մենք մտածում ենք: Մենք անուղղակիորեն մտածելով մի բան շուրջ, այն մեզ ավելի մոտ ենք դարձնում, հետևաբար այն նաև դարձնում ենք նյութական: Դրա համար երևի թե, ես շատ եմ լսում, որ մարդ երբեք չպետք է դադարի երազել, ձգտել մի բանի, կապել իր մտքերը և դրանց ուժը մի որևէ անհասանաելի բանի հետ, որը բերելով-քաշելով դեմի իրեն, դարձնում է հասանելի : Ու հենց Ֆրոյդն էլ, մի էսպիսի միտք է ասել, որ մարդուն հատուկ է ամենից շատ գնահատել և երազել այն, ինչին հասնել չի կարող։ Պարադոքս երևույթ է մարդը: Մարդիկ, ովքեր երազել չեն կարողանում, դժբախտ են: Ամեն անգամ երազանքին հասնելով, հետո էլի երազելով, մենք աճում ենք, զարգանում ենք, փոխվում, իսկ դա ամենակարևոր երևույթն է: Մենք ամեն օր պետք է փոխվենք, բայց ոչ թե ետ, այլ առաջ գնալով: Մենք պետք ուղղակի կարողանանք երազել, իսկ թե ինչպիսին կդասավորվի իրականությունը, դա էլ իր հերթին կապված է մեր ներսի էներգիայից, մեր մտքերից, մեր վերաբերմունքից և մեր Էգո-ից: Եթե Էգոն փակ է երազանքների համար, դժվար թե մարդ ցանկություն ունենա անգամ  շատ չնչին բանի համար երազել: Եթե Էգոն փակ է, այն տարածությունը, որտեղից ցանկացած մարդ ստանում է ուժ,միտք, դա նույնպես կփակվի: Հետո կփակվեն ձեր զգացողությունները, ձեզ եկով և ձեզնից դուրս եկով սերը, ձեզ գեղեցիկ դարձնող ցանկացած հատկություն կկորչի, ցանկացած միքտ կդառնա անիմաստ և վերջապես դուք ինքներդ ձեզ կդարձնեք 0:

Millionaire’s Brain Academy

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s