мысли. обо. всем/ T H O U G H T S

Կարճ:


– Լռի՛ր, լա՞վ :
– … լավ :

Կժպտամ, բա ի՞նչ: Նրա այդքան հնազանդ ՛՛լավ՛՛-ից մրսում եմ:
Գիշեր է:
Կթվա ` տարիներ է, ինչ չեմ քնել:
Գիշերվա նույն մթությունն է:
Նայում եմ մութ պատերին, տեսնում ես մտքերս` լողում են:
Նոր …
Նոր բան ես սկսել զգալ, նոր բաներ ես սկսել մտածել:
Զարմանք,սարսուռ :
Ու՞ր ես, որ օգնես` քնեմ խաղաղ գիշերիս հետ:

1743490_656125047768955_1591815465_n
– Ի՞նչ, ինչու եմ տխու՞ր:
Ծիծաղում եմ . ցինիկության հասնող ծիծաղս մի պահ վախեցրեց նրան:
– Իսկ Ի՞նչ կա.. Ես մտածում եմ քո մասին : Դու սկսել ես թախծել անգամ, երբ տեսնում ես` ինչպես է քամին տարուբեր անում ծառի ամուր ճյուղերը: Դա նորմալ չէ:
– Կլինի՞ մի լավ ծիծաղեմ քեզ վրա,-  ՛՛դա նորմալ չէ ՛՛`  մտքումս կրկնեցի, ու սկսեցի ժպտալ.
Նա արդեն լռեց, երևի մտքում կրկին ասաց` ՛՛լավ՛՛ :
– Իսկ ո՞վ ասաց քեզ, որ ես տխրում եմ, սկսել եմ հաճախ թախծել, ծիծաղելի է, չէ ՞, – ստում եմ ես,- սա նորմալ է, սա մարդն է, սա ես եմ, ԵՍ: Այսօր կհուզվեմ, ո՞վ գիտե, վաղը կարհամարհեմ ծառի ճյուղին, որ ուր որ է պոկվում է: Ես տխուր չեմ, սա նորմալ է, սա ես եմ, սա կյանքն է ,- գեղեցիկ հանգերով ու ժպիտով և ստով նայում եմ նրան: Անպայման հիմա կասի` ՛՛լավ՛՛, կհավատա` ինչպես միշտ:

1795744_644198418961618_1990739215_n

– Լավ:

Իսկ հիմա ինչպե՞ ս  չծիծաղեմ: Դիմացինիդ արտաշնչած ածխաթթվի քանակն անգամ անգիր գիտես, իսկ նա նայելով աչքերիդ ու խաբնվելով ժպիտիդ` չի հասկանում, որ դու նրա օգնող ու ամուր ձեռքի կարիքն ունես: Նա ուրախանում է ` ասելով ՛՛լավ՛՛ ` հոգում թեթևություն զգալով, որ այս անգամ էլ նրա համար գլխացավանք չդարձար:

Կարճ:
Առանց ՛՛ավել՛՛- ների, առանց ՛՛կիսատ՛՛-ների:
Կարճ ու լի` առատ:
Հեռու անիմաստներից ու ձևերից:
Պարզ ու սպիտակ:

Սպիտա՞կ, չէ՛, չկա սպիտակություն, երբ սիրում ես: Սերը չի թողնում սպիտակը պարզ ու հանգիստ մնա սպիտակ, սևը իր դաժանության հետ մնա հեռվում: Չէ՛: Խառնում է իրար, ամեն ինչ միացնում, հետո տալիս է ձեռքդ ու ասում `
– Դե՛, վերցրու՛, եթե հերիք է ուժդ, տարանջատի՛ր ու վերադարձրո՛ւ սպիտակությունը:

Անհնար է:

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s