мысли. обо. всем/ T H O U G H T S

Սառը ձեռքեր նկատողը


Բաց:
Փակ:
Նույնը:
–  Ձեր ձեռքերը սառած են, կամ սառն էին արդեն երկար ժամանակ` գնացքի շարժվելու պահից:  ՆՈՒՐԲ
– Երբ ցուրտ է, ձեռքերը սառում են, ներսդ միայն մտքերդ են տաքացնում, բայց շուտով դրանք էլ կսառչեն, ու մի տեղ մի լուսամփոփ բաց կլինի, քամին կգա ու անտանելի ծանրությամբ կնստի մազերիդ, կոպերիդ վրա: Եթե ուժերդ այդքան արի են, մի սառչիր այդ պայմաններում: ԿՈՊԻՏ
– Ես… ես անհանգստացա պարզապես: ՆՈՒՐԲ

Չնայեց նրա կողմ, բայց ձայնը հաճելի թվաց: Մեջքի վրայից հաճելին սահելով դիպավ նրա ականջին, ուսին. միևնույնն է` չպտտվեց:

R_6qaIDLaAE

Փակ: Կոպերը ընկան: Ընկան ներքև: Քնեց: Ձեռքերը իրար կպած էին: Փորձում էին իրար տաքացնել: Մի տեղ էլի վարագույրն էր խաղում գնացի գորշ գույների հետ` քշել-հասնելով բաց շագանակին խփող գույնի մազերին. դրանք երկար էին ու արդեն սառած ևս:

Բաց: Արթուն: Օտար հոտ, օտար դադար, գնացքի սուս ու փուս ընթացք: Ուսից մի փոքր վայր ընկած գիրք` Խուլիո Կորտասար ` «Գազանանոց» ` 50-ականների գիրք:
Բաց դեղնավուն վարագույրի խաղը մորը հիշեցրեց. մի պահ, երբ երեխա էր (իսկապես այսպիսի բաները մի պահ են), մորը օրական կտար 30-ից ոչ պակաս հարց:

– Մա՛մ, քամին չկա, բայց ուժ ունի վարագույրիս վազեցնել, ո՞վ է այդպես արել:
– Մութը չկա, որ բռնես-պահես մի մութ տեղ, որ դուրս չգա, այդքան մարդ խուսափում է սև մթից, ո՞վ է բաց թողել նրան :

Նա ասաց` սառն են ձեռքերս, բայց նա չէր դիպել դրանց: Հիշեց այն մարդուն: Հայացքը ետ գցեց: Տեսնի` որտեղ է տեղավորված: Չկար: Փորձեց ամեն կերպ հիշել: Հետո մտաբերեց` նա գլուխը չէր էլ շրջել նրա կողմ, որ հիմա էլ ջանք է թափում հիշել նրա դիմագծերը: Ափսոս: Հետաքրիրք էր: Մտքերը հանդարտ կուտակվում էին: Գիրքը փակեց` դնելով կողքի դատարկ , կապույտ ու շոգացնող կտորով նստատեղի վրա:
Հետո ձեռքերին նայեց: Սպիտակ էին: Լուռ ու սառը:
Տիեզերքը գիտի` ինչ է մեզ պետք, ինչին ընդառաջ ենք գնում մենք: Այն կամ կարագացնի մեր քայլերը` գտնելով, որ պետք է հասնենք,կամ կթեքի` խաբելով, որ դու գնում ես նույն ուղղով:
Այդ պահի էր, որ գնացքը մեծ արագությամբ թեքվեց, ու կողքի գիրքը սահելով ընկավ ինչ-որ տեղ` գետնին` տարատեսակ ու մաշված կոշիկներով լի:

– Երջանկության ձևերը շատ են տարբեր: Գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները երջանիկ են այն օրվանից, երբ նրանց արյան մեջ ընկան ոսկե ձկնիկները: Ու պետք չէ զարմանալ դրանից: Քիչ կոպիտ՝ այդ ձկնիկերը ոսկե չեն, այլ ընդամենը` ոսկեգույն, սակայն բավական է տեսնել, թե ինչպես են փայլում ու ինչ կայտառ են, և դու ուզում ես ունենալ նրանցից: ՆՈՒՐԲ

–  Ուշադիր լինելու դեպքում կտեսնենք, որ երկրի բնակիչները երջանիկ են առավելապես երևակայության շնորհիվ, քան իրականության հետ ուղղակի շփման: ԿՈՊԻՏ

– Լավ գիրք է, խոսքերն էլ` առատ: ՆՈՒՐԲ
– Հիշում եք գրքի լավ հատվածերը: ԿՈՊԻտ
– Իսկապես, երևակայեք, քանի դեռ փակ են, բացեք` իրականն է: Փակելու ցանկությամբ ամբողջ կյանք կապրեք: Դա դժվար կլինի, կթվա` թեթև: Դուք կստիպեք ձեզ փակել` երևակայելու հույսով: Կյանքը թույլ չի տա: ՆՈՒՐԲ :
Գլխի ընկավ: Նա հենց ձեռքերի սառնություն նկատողն էր: Ժպտաց: Իր կոպիտ ներդաշնակության մեջ ժպիտը թույլ թվաց:
– Երեխա էի, հիշում եմ, միշտ արցունոտ էի աչք բացում, ուրախ-հպարտ` աչք փակում` ուզածս տեսնելու համար: Երբ փակ էին, ես հարցեր չունեի, չկար քամի, մութ: կոպիտ

Տաքություն զգաց:
– Ուշադիր եղեք գրքի նկատմամբ: Թող ցանկացած ոտնակոխ եղած գետնին չընկնի: ՆՈՒՐԲ
Գնաց.տեղավորվեց` աչքերը չհեռացնելով սառած ձեռքերից:
Գիրքը հենեց ոտքերին. 3 տող միայն. հետո տաքություն գզալը անսովոր թվաց. ուզեց պտտվի, տեսնի, որ այնտեղ է դեռ: Էլի փակ: Քնեց: Ու այն նույն թեթև ժպիտներից գցեց դեմքին:

Advertisements

2 thoughts on “Սառը ձեռքեր նկատողը

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s