мысли. обо. всем/ T H O U G H T S

Ես կվերադառնամ…


Նա (она) քամեց մանդարինները, ինձ համար հյութ պատրաստեց ու հեռացավ: Ընդմիշտ: Մեկ բաժակ ցիտրուսային ֆրեշի եզրերին թաց անձեռոցիկն է հպվել: Դրա վրա նրա ցավեցնող խոսքերն էին` անհասկանալի ձեռագրով գրված`

«Ես հեռանում եմ: Ինձ չփնտրես » …

r7Mb8Gv3kEY

Նա գնաց ամռան առաջին օրը: Չվազեցի նրա ետից: Չզանգահարեցի: Ես վերցրեցի հյութով լի բաժակը, մոտեցրի քթիս: Սկսեցի հոտոտել: Մի ՞թե նրա մանուշակագույն մաշկի բուրմունքը մանդարինները կլանել են իրենց մեջ:  Մի ՞թե մանդարինների բուրմունքը ապակե ու բարձր բաժակի մեջ չի պահպանվել:  Ինձ դու ես պետք: Ես էլ եմ ցանկանում հեռանալ: Քո ետևից կամ քեզ մոտ: Կարևոր չէ… Կարևորը` դու ես…

____
Կանայք տղամարդկանցից հեռանալուց առաջ թողնում են հեքիաթային գիշեր: Կանացի հետքեր տղամարդու սրտում: Բաժանման նախորդ գիշերը նա ինձ չհամբուրեց այնպես, ինչպես միշտ էր համբուրում: Նրա համբույրները ներծծվեցին մաշկիս մեջ, ինչպես փաթիլները` սառը պատուհանի վրա: Չգիտես ինչու մրսեցի: Հիմա եմ հասկանում: Բաժանման համբույրները կորցնում են իրենց ջերմությունը: Նրանցում մնում է միայն բաժանման նրբությունը: Վերջին գիշերը նա չէր նայում այնպես, ինչպես սովորաբար: Հայացքում օտարություն կար: Նա հասկանում էր, որ արդեն ժամանակն էր, բայց հետաձգում էր բաժանման պահը: Հոգու և մտքի պայքար:  Միտքը հաղթանակ տարավ: Նա գնաց: Ես հիմա եմ հասկանում: Բաժանման ժամանակ հայացքում չկա կարոտ: Նրանում լուռ բողոք կար: Բողոք ինքն իր հանդեպ: Բանականությունն է կորստի պատճառը:  Մեծ մասամբ….

3S1AW-9rT00

Բաց եմ անում սառնարանի դուռը: Դատարկություն է: Ոչինչ չկա, բացի կանաչ խնձորից: Մեծ, հյութալի խնձորներ: Նա հիշեց: Մեկը պատմել էր նրան,որ երեխա ժամանակ տխրությունից ձերբազատվել էր կանաչ խնձորի միջոցով: Թաքնվում էր պապու այգում, ուտում էր հյութալի խնձորներն ու պառկած հետևում թռչող ինքնաթիռներին: Այդ ձևով տխրությունը մոռացվում էր: Այն կամաց-կամաց անհետանում էր, ինչպես ինքնաթիռները` երկնքում:

Ամբողջ վերջին շաբաթը կանաչ խնձոր կերա: Նրանցից ամեն մեկը հիշողություն էր: Ուտում էի հիշողությունները` թողնելով միշտ ինձ հետ, իմ ներսում: Ես տխրում էի, սնվում խնձորներով, հիշում: Ինչ-որ մի տեղ` հոգու խորքում երեխայի նման հավատում էի, որ երբ սառնարանի խնձորները վերջանան, նա կվերադառնա: Այլևս խնձոր չկար: Նա չվերադարձավ…

Ամեն ինչ սկսվում է մանրուքներից:  Մեր սերը ծնվեց մեկ պատահական հպումից:  Տարադրամի փոխանակման հերթն էր: Երեկոյան աղմուկ: Մեղմ գարնան անձրև` փոշու նման:  Փողոցային երաժիշտների կեղծ երգեր: Քնած աղավնիներ կրպակի կտուրին: Նա ինձ ցավեցրեց պայուսակով, ու ես գցեցի  դրամապանակս: Կոպեկները թափվեցին գետնով մեկ: Նա թեքվեց, սկսեց հավաքել կոպեկները: Հպում: Նրա ձեռքերը սառն էին: Դա առաջին բանն էր, որ նկատեցի նրանում: Հետո նայեցի աչքերին: Կապտականաչավուն: Անկեղծ անհանգստությամբ ողողված էին քնքշությամբ: Ցանկացա համբուրել նրան: Չզսպեցի: Համբուրեցի:

Նա զարմացավ, իսկ ես` սիրահարվեցի:
Իսկական սերը հյուսված է հակասություններով: Այն կարված է տարբեր բնավորություններով, տարբեր ճաշակներով և ձգտումներով:  Մեր սերը բնակություն հաստատեց երկնքի և երկրի միջև: Օդը, օդային նուրբ քամին` նա էր: Հողը, կայուն աշխարհը` ես : Ես սիրում եմ հաղարջից թխվածք, նա խենթանում ես կեռասից թխվածքների համար: Ես նմանեցնում եմ ինձ աշնան, նա մարմնավորում է տաք ամառ: Ես հավատում եմ երջանկության ակնթարթներին, նա հավատում է դրա երկար լինելու հավանականությանը: Մենք տարբեր էինք ու մնացինք այդպիսին: Զգացմունքը  ամրապնդվում էր հենց այդ տարբերության շնորհիվ, այն ներկում էր մեր առօրյան տարբեր գույներով: Սիրո մեջ անհատականությունը պետք է պահպանել:  Հակառակ դեպքում կկորչի և զգացմունքը:  Այս դեպքում մեզնից ո ՞վ քանդեց մեր զգացմունը…

______

                 Эльчин Сафарли  ` 《 Я вернусь…》

Advertisements

2 thoughts on “Ես կվերադառնամ…

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s