мысли. обо. всем/ T H O U G H T S

Նա խոսում էր քնի մեջ


Քնել էր ավելին, քան մոտ 12 ժամ: Գիշերը տոթ էր` անդուր, տհաճ:
Քնել էր մակերեսային, կիսատ, թերի:
Քնել էր մտքերի մեջ:
– Ես հեռու եմ բոլորից, բոլորն ինձնից հեռու են, նրանք ուզում են հեռու լինել, – 12 ժամ այդ քնի ժամանակ մտածում էր, քթի տակ խոսում էր ինքն իր հետ,- չեմ արթնանալու, ինչի համար …
Քնել էր` բոլոր նամակներն անպատասխան թողնելով:
Քնել էր` բոլորից մի տեսակ հիասթափված: Չէր կարողանում ինքն իր հետ զրուցել:
Քնել էր մտքերի մեջ, բայց առանց միտք:
Քնել էր մտքերի պատճառով, որ դրանցից փախչի:

7V8Cy8M9hgg
Գիտեք, ես հասկանում եմ այդ մարդուն, ով քնել էր այդքան երկար, բայց մակերեսային: Ով քնել էր բոլորից կտրվելու համար, բայց մտքերի մեջ: Ով խոսում էր քնի մեջ: Ես հասկանում եմ նրան:

Նա խոսում էր քնի մեջ, ծիծաղում էր մտքում, ապրում որևէ այլ աշխարհներում:
Նա քնի մեջ էր խոսում, նրան հասկանում էին հենց այնտեղ:
Նա ծիծաղում էր մտքում, նրան ծիծաղելի էին թվում իր մտքերը:
Նա ապրում էր  որևէ այլ աշխարհներում, նրանն էին այդ աշխարհները:
Ես հասկանում եմ նրան, նրա խոսքերը, մտքերը, աշխարհները:

Ես գիտեմ, որ բոլորիս են պետք այդ գեթ մեկ հասկացողը: Հենց այսպես: Քնի մեջ խոսքդ, մտքիդ ծիծաղը, քո աշխարհները պիտի հասկանա մեկը: Առանց այդ մեկի դժվար է, մարդի՛կ:

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s